Բայրամովը Երևանին կոչ է արել «առավել շատ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում կայացած քառօրյա բանակցությունների ժամանակ համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանագրի որոշ դրույթներ։
Եվրամիությունը մայիսի 14-ին Բրյուսելում կազմակերպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Բանակցությունները եռակողմ են լինելու, մասնակցելու է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, կհանդիպեն Բրյուսելում։
Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Եվրոպական միությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև շարունակական փոխգործակցությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այդ մասին փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը և պարբերական բախումները մտահոգություն են առաջացնում։ Այդ մասին իր հոդվածում գրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նրա խոսքով՝ բանակցությունների տեմպերը և հիմքերը, որոնք կողմերը դրել են, ցույց են տալիս, որ «խաղաղության պայմանագիրը գտնվում է հասանելի հեռավորության վրա»։